Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՈՒրախությունը» կիսատ մնաց

«ՈՒրախությունը» կիսատ մնաց
08.04.2014 | 00:37

Անցած ուրբաթ, այսինքն, վարչապետի հրաժարականի հաջորդ օրը, ՀՀԿ պատգամավորների տրամադրությունը շատ բարձր էր, իսկ Խոսրով Հարությունյանի բերանը ուրախությունից չէր փակվում: Ինչո՞վ էր պայմանավորված հանրապետականների քվոտայով պատգամավոր դարձած նախկին վարչապետի արտակարգ տրամադրությունը, ՀՀ 12-րդ վարչապետի հրաժարականո՞վ: «Ոչ, ոչ: ՈՒղղակի կարևոր օրենսդրական նախաձեռնություն էինք քննարկում՝ կապված տնտեսության աշխուժացման հետ»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց պատգամավորը: Պարզվում է, օրենսդրական նախաձեռնության քննարկումը Խոսրով Հարությունյանի համար «միշտ տոն է»: Մեր այս կատակախառն դիտարկմանը պատգամավորը լուրջ դեմքով ասաց. «Տնտեսության աշխուժացումը կարևոր եմ համարում»: Մենք չհասցրինք նրանից ճշտել՝ «տնտեսության աշխուժացում» ասվածը վարչապետի հրաժարականի կոդավորված տարբերա՞կն է, թե՞ ոչ, ինչպես նաև՝ ո՞ւմ է համարում վարչապետի հավանական թեկնածու։ «Հնարավոր չեմ համարում»,- հետագա հարցերից խույս տալով` ասաց Խոսրով Հարությունյանն ու արագ հեռացավ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ